The Sun-ը կեղծ հարցազրույց է հրապարակել. Չավին պարզաբանում է
Advertisement 1000 x 90

The Sun-ը կեղծ հարցազրույց է հրապարակել. Չավին պարզաբանում է

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին պատասխանել է անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:

Վերջինս մեկնաբանել էր Չավիի խոսքերը, ըստ որի, «շնաձկների» կիսապաշտպան Դելե Ալին կհամապատասխաներ անգլիական մեկ այլ ակումբի` «Մանչեսթեր Սիթիի» խաղաոճին: Այդ խոսքերը դուր չեն եկել «Տոտենհեմի» գլխավոր մարզչին, որն էլ ասել էր հետևյալը.

«Չավին իմ թշնամին է: Այնպիսի տպավորություն է, որ նա աշխատում է «Մանչեսթեր Սիթիի» համար: Չավին ատում էր ինձ դեռ այն ժամանակ, երբ ես հանդես էի գալիս «Էսպանյոլում»»,- ասել էր Պոչետինոն:

«Ինձ մի փոքր վատ եմ զգում: The Sun-ը կեղծ հարցազրույց էր հրապարակել, որից հետո հասկանալի էր Պոչետինոյի արձագանքը: Ամբողջ կյանքումս ոչ մի թշնամի չեմ ունեցել, նույնիսկ ֆուտբոլում նրանք չեն եղել: Պոչետինոն նույնպես թշնամի չէ:

Մեծ հարգանքով եմ լցված նրա հանդեպ: Նա շատ լավ է աշխատում «Տոտենհեմում»: Ինձ դուր է գալիս նրա աշխատելաոճը»,- Չավիի խոսքն է մեջբերում «AFP»-ն:

armsport.am