44-ամյա դարպասապահը 93-րդ րոպեին գոլ է խփել և փրկել իր թիմին պարտությունից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

44-ամյա դարպասապահը 93-րդ րոպեին գոլ է խփել և փրկել իր թիմին պարտությունից

Մեքսիկայի առաջնության 16-րդ տուրում «Պաչուկան» «Կրուս Ասուլի» հետ խաղի ավելացված ժամանակում փրկվել է պարտությունից:

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

90+3-րդ րոպեին, երբ հաշիվը 2:1 է եղել հյուրերի օգտին, «Պաչուկան» անկյունայինի իրավունք է վաստակել: Տանտերերի 44-ամյա դարպասապահ Օսկար Պերես Ռոխասը եկել է մրցակցի տուգանային հրապարակ և հավասարեցրել է հաշիվը՝ գլխով կատարած հարվածով գնդակն ուղարկելով դարպասը:

«Պաչուկան», վաստակելով 21 միավոր, զբաղեցնում է Մեքսիկայի առաջնության մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: «Կրուս Ասուլը», որն իր ակտիվում 18 միավոր ունի, ընթանում է 13-րդ հորիզոնականում:

Ընդհանուր առմամբ մրցաշարին 18 թիմ է մասնակցում:

armsport.am