Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի անձնական կյանքը բավականին շատ է քննարկվում հանրության կողմից: Դերասանուհու ամուսնությանը, կարճ ժամանակ անց բաժանությանն ու բալիկի ծնունդին, դրանից հետո էլ նախկին ամուսնու հետ սկզբում լավ, ապա վատ հարաբերություններին շատերը հասցրեցին հետևել:
Նաիրայի նախկին ամուսինը երբեմն-երբեմն անձամբ է որոշ մանրամասներ տրամադրում՝ հարցազրույցների միջոցով, այս անգամ Նաիրայի դստեր կենսաբանական հայրը՝ Վան Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ դատի է տվել Նաիրային, որպեսզի երեխային տեսակցելու հնարավորություն ունենա, քանի որ մայրը արգելում է:
Թեմայի շրջանակում կապ հաստատվեց Նաիրա Մովսիսյանի հետ, ով անգամ տեղյակ չէր Վանի հարցազրույցի մասին: Հարցը լսելիս դերասնուհին ծիծաղելով նշեց. «Շատ ծիծաղելի է, սա շատ նման է վատ որակի կրկեսի»:
Մեր հարցին, թե իսկապես դատական նիստ է կայանալու, Նաիրան հրաժարվեց այդ առումով որևէ մեկնաբանություն տալ, իսկ թե ինչ մեկնաբանություն կտա Վանի հայտարարություններին, պատասխանեց. «Ես չեմ կարող իմ ստատուսից իջնել ու ամեն մի թափթփուկի պատասխանել»:
past.am