Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի անձնական կյանքը հաճախ շատ բաց է եղել հանրության առաջ: Նրա յուրօրինակ ամուսնությունը, ապա կարճ ժամանակ անց ամուսնալուծությունը, որից հետո նաև երեխա ունենալն ու արդեն նախկին ամուսնու հետ լարված հարաբերություններն անդադար քննարկվել են ու հասանելի դարձել հանրությանը: Մշտապես բաց ու անկեղծ դերասանուհին, սակայն, վերջին շրջանում, գուցև հասկանալի պատճառներով չի ցանկանում խոսել անձնական կյանքի մասին, մինչդեռ չի խուսափում նաև մի տղամարդու հետ թևանցուկ քայլել երևանյան մարդաշատ փողոցներով:
Այս շրջանում դերասանուհու անձնական կյանքում տիրող իրավիաճկի մասին տեղեկություններ ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Նաիրա Մովսիսյանի հետ: Հարցին, թե ո՞վ է այն տղամարդը, որը չի վրիպել մարդկանց ուշադրությունից, պատասխանեց.
«Չեմ ուզում մեկնաբանել: Նայեք, վայելեք ու անցեք առաջ: Ընտրյալ ունենալուս լուրերը չեմ ուզում ոչ հերքել, ոչ էլ հաստատել: Թող ուշադրություն չդարձնեն ինձ ու իմ անձնական կյանքին»: