Ռեփեր Skepta-ն ստացել է Mercury Prize երաժշտական մրցանակը
Advertisement 1000 x 90

Ռեփեր Skepta-ն ստացել է Mercury Prize երաժշտական մրցանակը

Բրիտանացի ռեփեր Ջոզեֆ Ջունիոր Ադենուգան, որն ավելի հայտնի է Skepta բեմական կեղծանվամբ, սեպտեմբերի 15-ին ստացել է Hyundai Mercury Prize երաժշտական մրցանակը:Այս պարգեւն ամեն տարի Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի կատարողներին է շնորհվում լավագույն ալբոմի համար: Skepta-ի Konnichiwa սկավառակն ստացել է մրցույթի ժյուրիի եւ երաժշտական քննադատների ամենաբարձր գնահատականը:

Mercury Prize-ի համար անվանակարգվածների թվում էր Դեւիդ Բոուիի Blackstar ալբոմը: Այն թողարկվել է հունվարի 8-ին Բոուիի 69-ամյակի օրը՝ լյարդի քաղցկեղից նրա մահվանից երկու օր առաջ:

Mercury Prize-ը սահմանվել է 1992 թվականին Ձայնագրություններ արտադրողների ասոցիացիայի (BPI-British Phonographic Industry) եւ Երաժշտական արտադրանքի բաշխորդների ասոցիացիայի (BARD – British Association of Record Dealers) կողմից որպես Brit Awards մյուս հանրահռչակ երաժշտական մրցանակի այլընտրանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: