Արեն Ապիկյանի Facebook-յան գրառումը. «Զբոսաշրջության զարգացման համար մինիմալ անհրաժեշտ ենթակառուցվածքներն են ճանապարհները և զուգարանները, որոնք մենք մինչ օրս չենք կարողանում ապահովել։ Որ ուղղությամբ ուզում ես գնա այսօր Հայաստանում, մի հատ մաքուր հանրային զուգարան չես գտնի, գոնե վճարովի։ Լավագույն դեպքում ռեստորանների և սրճարանների զուգարաններից թույլ կտան օգտվես։
Կառավարությունը պետք է բոլոր տուրիստական ուղղություններով հանրային զուգարանների կառուցման և սպասարկման ծրագիր մշակի։ Դրանք կարելի է համատեղել ինֆորմացիոն կենտրոնների հետ, որտեղ զբոսաշրջիկը կկարողանա ոչ միայն հոգալ իր բնական կարիքները, այլ նաև այս կամ այն վայրի մասին կստանա անհրաժեշտ տեղեկություններ, սուրճ, ջուր, ուտելիք կամ հուշանվերներ կկարողանա գնել, հանգստանալ, լիցքավորել հեռախոսը, wi-fi ստանալ և այլն։ Այս մոդելի կիրառումը թույլ կտա ոչ միայն ծախսերը փակել, այլ հնարավոր է նույնիսկ լինի եկամտաբեր և հետաքրքիր ներդրողների համար, կստեղծի աշխատատեղեր և կբարձրացնի զբոսաշրջիկների գոհունակությունը»։