«Լակոնիկ զեկուցեք». վարչապետի նկատողությունը  Հասմիկ Պողոսյանին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Լակոնիկ զեկուցեք». վարչապետի նկատողությունը  Հասմիկ Պողոսյանին

Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ընթացքում նախարարներին հորդորեց զեկույցները լակոնիկ կազմել: Հատկապես խոսքը վերաբերվում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ով ներկայացնում էր «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020թ. ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» նախագիծը:

Կարեն Կարապետյանը Հասմիկ Պողոսյանին մի քանի հարց ուղղելուց հետո ասաց. «Ինչ եմ առաջարկում զեկուցողներին. քանի որ մենք անցնում ենք համապատասխան ատյաններ և գիտենք՝ ինչի մասին է խոսքը, զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպել, եթե հնարավոր է»:



Նման նյութեր