Այսօր արդեն ներկայացրել էինք հատված Արծվիկի փորձնական ելույթից:
Ինչպես գրում է life.tert.am-ը«Եվրատեսիլ 2017»–ի հայաստանյան պատվիրակությունն արդեն Կիևում է։ Երեկ կայացել է Արծվիկի առաջին փորձը, որը լայն քննարկումների առիթ է դարձել։ Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ երգչուհին շատ ոգևորված է:
«Չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել զգացողություններս փոխանցելու համար: Այս պահերի մասին երազել եմ դեռ այն ժամանակ, երբ լրացնում էի «Դեպի եվրատեսիլ»-ի հայտը: Ամեն բան այնքան տպավորիչ է, այնպիսի թևեր եմ ստանում, երբ բեմում գիտակցում եմ, որ ներկայացնում եմ իմ երկիը»,- նշել է Արծվիկը:
Երգչուհու փորձը կկայանա մայիսի 5-ին: Մինչև այդ, այսօր Արծվիկը կմասնակցի եվրատեսիլյան տեսաբացիկի երկրորդ մասի նկարահանումներին, իսկ մայիսի 4-ին կհանդիպի Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: