«Ադրբեջանին պետք է վերադարձվի 5 շրջան». Ալեքսանդր Դուգին
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանին պետք է վերադարձվի 5 շրջան». Ալեքսանդր Դուգին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանին պետք է վերադարձվի 5 շրջան». Ալեքսանդր Դուգին

«Ռուսաստանցի հայտնի լրագրող, սոցիոլոգ, Եվրասիական միջազգաին շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, ով այս օրերին գտնվում է Բաքվում, Շահիդների պուրակ կոչված վայրը և Հեյդար Ալիևի գերեզմանն այցելելուց հետո հարցաազրույց տալով ազերիական ԶԼՄ-ներին և մեկնաբանելով ռուս-ադրբեջանական հարաբերությունները հայտարարել է. «Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը շատ լուրջ է… Եթե ժողովուրդներին հաջողվի համաձայնության գալ և Ադրբեջանին հետ վերադարձնել 5 օկուպացված շրջանները՝ շատ լուրջ պահ կլինի ռուս-ադրբեջանական համագործակցության ոլորտում… Միևնույն ժամանակ Ղարաբաղի և մյուս 2 շրջանների պահով իրավիճակը մի փոքր բարդ է և դրա համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ…»:

Հիշեցնեմ, որ այս զառանցանքի հեղինակը, ըստ ռուսաստանայան ԶԼՄ-ների,բավական մոտ է Կրեմլին և շատ դեպքերում դրա հայտարարությունների միջոցով Կրեմլը բացահայտում է իր ծրագրերը… Այս «ՎԵԼԻԿՈՌՈՒՍՍԿԻ» շովինիստն իրեն արդեն շատ բաներ է թույլ տալիս…

Դուգինի խոսքերից կարելի է ենթադրել,որ Արցախյան հիմնախնդիրը լուծում են ոչ թե հայերն ու իրենց ադրբեջանցի անվանողները,այլ ռուսներն ու ադրբեջանցիները… Պարզվում է, ով 5 շրջանների վերադարձը կբարելավի ռուս-ադրբեջանանական հարաբերությունները… Հետաքրքիր է, իսկ Դուգինին չի՞ հետաքրքրում, թե ինչ կլինի հայ-ռուսական հարաբերությունների հետ… Չնայած պարզ է… Ֆաշիստ Դուգինը,ինչպես և նրա ընկեր Ժիրինովսկին թքած ունեն Հայաստանի վրա… Սրա մեղավորը մենք ենք,որ այնքան թույլ ենք տվել որոշ ֆաշիստ և շովինիստ ռուսաստանցիների լկտիանալ,որ դրանք հիմա մեր շահերի, մեր տարածքնեորի հաշվիօն ԿՐԿԻՆ փորձում են բարելավել հարաբերությունները թուրքերի հետ…

Տարրականորեն կրկնվում է այն, ինչ տեղի ունեցավ 1921 թ-ին,երբ աշխարհի կողմից անտեսված և վտարանդի բոլշևիկյան Ռուսաստանը Հայաստանի և հայերի հաշվին եղբայրացավ նույն աշխարհի կողմից անտեսված և չճանաչված քեմալական Թուրքիայի հետ…

Այդ եղբայրության արդյունքում ստորագրված Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հետևանքով Հայաստանը կորցրեց ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանից բավական մեծ տարածքներ,որոնք անցան ոչ միայն Թուրքիային,այլև Անկարայի հարավկովկասյան սատելիտ Ադրբեջանին… Այդ ժամանակ էլ մեր իշխանությունները թույլ տվեցին, որ հայերիս ճակատագիրը որոշեն ռուսները… Մոսկվայի պայմանագիրը ստորագրելիու ժամանակ բոլշևինկերը Հայաստանի պատվիրակին նույնիսկ թույլ չտվեցին ծանոթանալ պայմանագրի կետերի հետ….

Դուգին կոչվածը տականք բոլշևիկների հետնորդն է… Մեկ դար անց սա էլ է ցանկանում միջազգային շրջափակման մեջ հայտնված պուտինյան Ռուսաստանին մտերմացնել էրդողանյան Թուրքիայի և ալիևյան Ադրբեջանի հետ..

Հետաքրքիր է, թե ինչպես են Դուգինի հայտարարությանն արձագանքելու մեր ԱԳՆ-ում… Համոզված եմ,որ կրկին կլռեն, այնինչ, Դուգինի վայրահաչությունից րոպեներ անց սույն թրքասերը պետք է հայտարարվի պերսոնա նոն գրատա…

Հ.Գ. Ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները մի պարզ բան հասկանան…Մեր անվտանգությունը չի կարելի ամբողջությամբ վստահել որևէ մեկին և հատկապես Ռուսաստանի նման երկրին, որը մի անգամ՝20-րդ դարի սկզբին Հայաստանի տարածքների հաշվին իր հարցերը լուծեց հարևան Թուրքիայի հետ և չի վարանի կրկին նույն քայլին դիմել հիմա՝ 21-րդ դարի սկզբին,կրկին Անկարային սիրաշահելու նպատակով… Դրա վառ օրինակը՝ Դուգինի, Ժիրինովսկու, Մարկովի և այլ թափթփուկների առկայաությունն է մերձպուտինյան շրջապատում…Հենց սրանց նմանների առկայությունն է ռուսաստանյան քաղաքական թատերաբեմում, որ Մոսկվան գրեթե բարեկամ երկրներ չունի իր կողքին…»:



Նման նյութեր