Երիտասարդ դերասանուհի Թամարա Գեւորգյանն ամիսներ առաջ առաջինը Life.panorama.am-ին պատմեց, որ ընտրյալ ունի եւ իրեն երջանիկ է զգում, սակայն օրերս դերասանուհին հարցազրույցներից մեկում նշել է, որ սիրտն ազատ է առավել, քան երբեւէ: Ինչպես նկատեցինք՝ Թամարան իր ֆեյսբուքյան էջից ջնջել է Տիգրան Հովհաննիսյանի հետ լուսանկարները, սակայն Տիգրանն այդ հարցում շտապողականություն, կարծես թե, չի ցուցաբերում, քանի որ վերջինիս ֆեյսբուքյան էջում Թամարայի հետ համատեղ լուսանկարները պահպանված են:
Կայքը պարզաբանումներ ստանալու նպատակով, կապ հաստատեց դերասանուհու հետ, ով նշեց.
«Հաստատում եմ կարծիքները, որ մենք բաժանվել ենք, սակայն առավել մանրամասներ չեմ ուզում հայտնել»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am