«Էս տարիքում դա ինձ կսազի՞, որ ես վախենամ». aysor.am
Advertisement 1000 x 90

«Էս տարիքում դա ինձ կսազի՞, որ ես վախենամ». aysor.am

Մուշեղ Սաղաթելյանը, ով հանցագործության հոտ է առնում առանց պատգամավորների իմացության ԿԸՀ ներկայացրած ինքնաբացարկի դիմումներից, վստահ է, որ բոլոր քաղաքական ուժերի պատգամավորի թեկնածուներն էլ նախապես ինքնաբացարկի դիմում են ստորագրած եղել:

«Բոլորն էլ սատանայական նման թուղթ ունեին գրված, որ հետագայում ոնց ցանկանային, այդպես քեզ դեմ տային», – ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Վերջինս ընդգծեց, որ չի փորձել հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ և հասկանալ, թե ինչպես է այդ դիմումը հայտնվել ԿԸՀ-ում: Հարցին, թե արդյոք չի վախենում, որ իր հանդեպ ճնշումներ կգործադրվեն ինքնաբացարկը չեղյակ համարելու դիմումից հրաժարարվելու համար, Սաղաթելյանը նշեց.

«Էս տարիքում դա ինձ կսազի՞, որ ես վախենամ»: