Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Սելտային»:
«Express»-ը հետաքրքիր վիճակագրություն է առանձնացրել Հենրիխ Մխիթարյանի մասին:
Եթե Հայաստանի հավաքականի ավագը գոլ խփի Վիգոյում, ապա կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության միակ ֆուտբոլիստը, ով եվրոպական մրցասպարեզում գոլի հեղինակ է դառնում 5 արտագնա խաղերում:
Այսպիսով, Մխիթարյանը գոլ խփելու դեպքում կգերազանցի Ուեյն Ռունիի, Կրիշտիանու Ռոնալդուի և Դուայթ Յորքի ռեկորդները:
Հիշեցնենք, որ «Սելտա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կայանալու է այսօր՝ մայիսի 4-ին, ժամը՝ 23:05-ին:
armsport.am