«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ատլետիկոյի» հետ առաջին խաղում:
Հանդիպումը կայացավ Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվեց 3:0 հաշվով:
Այս կերպ, 32-ամյա Ռոնալդուն «Ռեալի» կազմում իր գոլերի թիվը հասցրեց 400-ի և շարունակում է մնալ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:
Հիշեցնենք՝ Կրիշտիանու Ռոնալդուն 2009 թվականին է տեղափոխվել «Ռեալ» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»:
armsport.am