Հոլիվուդյան Ժպիտ Շատերը գիտեն` սա ինչ է, բայց ոչ բոլորը գիտեն, թե որտեղից է առաջացել այդ արտահայտությունը:
Հոլիվուդյան ժպիտ արտահայտությունն առաջին անգամ օգտագործել է բժիշկ Չարլզ Պինկուսը (Charles Pincus)ը: Նա դեռ անցած դարի 30ականներին առաջինն էր, ով օգնեց շատ հոլիվուդյան աստղերի ձեռք բերել ճերմակափայլ ժպիտ՝ վինիրների շնորհիվ: Վինիրները, սակայն, սովորական մարդկանց հասանելի դարձան և արդեն իսկ պրակտիկայում սկսեցին լայն կիրառում ունենալ 1985թ.ից:
Իսկ ի՞նչ է վինիրը: Վինիրն իրենից ներկայացնում է լաբորատոր պայմաններում պատրաստված, պլոմբայից կամ կերամիկայից միկրոպրոթեզ, որը տեղադրվում է ատամների առաջնային մակերեսների վրա: Վինիրների առավելությունը կայանում է նրանում, որ նրանց տեղադրման համար ատամի առողջ հյուսվածքից հղկվում է ընդամենը 0.50.7 մմ հյուսվածք: Եվս մեկ առավելությունը կայանում է նրանում, որ վինիրների շնորհիվ կարելի է ստանալ ատամի ցանկացած անատոմիական տեսք և գույն:
Գոյություն ունի նաև վինիրների ևս մեկ տեսակ՝ լյումինիրներ: Սա շատ բարակ վինիր է: Այն պատրաստվում է հատուկ տեսակի կերամիկայից, որը շատ ամուր է և միևնույն ժամանակ շատ բարակ: Իրենց բարակության շնորհիվ համեմատվում են կոնտակտային լինզաների հետ և կոչվում են ատամների լինզաներ:
Դրանց առավելությունը կայանում է նրանում, որ կարելի է տեղադրել նույնիսկ բերանի խոռոչում արդեն առկա ատամնապսակների կամ կամուրջների վրա` էսթետիկ նկատառումներով: