Թուրքական ազգային ավիափոխադրող Turkish Airlines ընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվայից Անթալիա, ստիպված է եղել հետ վերադառնալ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան` թռչունների երամի բախվելու հետևանքով, հայտնում է РИА Новости գործակալությունը:
Հայտնի է, որ TK3999 չվերթն իրականացնող օդանավը վերադարձել է «Վնուկովո»՝ անվտանգության նկատառումներից ելնելով, այժմ չվերթի համար հատկացվել է մեկ այլ օդանավ` դեպի Անթալիա թռիչքն իրականացնելու համար: