Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նորաթուխ հայ օլիգարխի աղջիկը դպրոցում ընկերուհիների մոտ գլուխ է գովում.
– Երեկ պապայիս հետ ռեստորան էինք գնացել… էն ինչ սեղան էր, ինչ ասես կար. իկրա, ձկնեղեն, համով սալաթներ, երեք տեսակ քյաբաբ, հինգ տեսակ խորոված, քյուֆթա… Մի խոսքով ես էնքան կերա՝ հայ-հայ էր պայթում էի…
Մի նիհարիկ աղջիկ, որ զարմացած լսում էր, հարցրեց.
– Բայց ինչո՞ւ «հայ-հայ էր», պապայիդ փողերը չհերիքեցի՞ն…
Բարի լույս, Հայություն»: