
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Մրցումային երրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Վոլոդյա Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը: Ֆրանգուլյանի մրցակիցը կլինի Սլովակիան ներկայացնող Միկոլա Բոլոստյուկը, իսկ Գրիգորյանը 1/8 եզրափակիչում կմրցի Ավստրիայի ներկայացուցիչ Ամիրխան Վիսալովի հետ:
Մինչ այս Եվրոպայի առաջնությունում մրցած մեր 4 ըմբիշներից ոչ մեկը մեդալ չի նվաճել: