Պատմաբան Վահե Անթանեսյանի Facebook-յան գրառումը. «Այսօր, թերևս ամենամեծ հայ բարեգործի՝ Միքայել Արամյանցի ծննդյան օրն է: Մարդ, ում կյանքն, անցած ճանապարհը կարելի է բնութագրել հետևյալ բանաձևով՝ տոկուն կամք, պայքար, աշխատանք և անձնական ողբերգություն….
Այո՛, Կովկասի ամենահարուստ մարդը, Ռուսական կայսրության ամենահաջողակ գործարարներից մեկը 1921 թվականին սովամահ եղավ…
Իսկ նրա բարեգործությունների արդյունքում հազարավոր հայ երիտասարդներ են կրթվել, բազում գրքեր են լույս տեսել, հազարավոր հիվանդներ բուժվել, անօթևան հազարավոր մարդիկ տանիք են գտել…
Նրա բարեգործությունները կրում էին հասարակական, այլ ոչ անհատական բնույթ: Նրա բարեգործությունները եկեղեցաշինությամբ չէին բնորոշվում, այլ՝ հանրային սոցիալական պատասխանատվությամբ: Նա իր բարեգործությունների համար դափնիներ չէր ակնկալում…
Շնորհավո՛ր ծնունդդ, Մե՛ծ Հայ: Խոնարհվում եմ վաստակիդ առաջ…»: