Adme.ru կայքը գրում է, որ լրագրող Նապոլեոն Հիլն 80 տարի առաջ հետազոտել և համեմատել է ԱՄՆ-ի ամենահարուստ և հաջողակ 500 տղամարդկանց ճակատագիրը։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են «Մտածիր և հարստացիր» գրքում, որում հեղինակը ներկայացրել է 13 սկզբունք, որոնք օգնել են ավելի հարուստ դառնալ։
10-րդ սկզբունքը կոչվում էր «սիրո էներգիայի վերափոխում ստեղծագործության»։ Հեղինակը պնդում էր, որ սերն ու կիրքը հաջողության և ազդեցիկ լինելու համար որոշիչ գործոններ են։ Հիլը գրում էր. «Մարդկային բոլոր զգացմունքներից սերն ու կիրքն ամենակարողն են։ Առավելագույնի հասնում է այն մարդը, ում մոտ ուժեղ զարգացած է սիրելու կարողությունը, իսկ կողքին կին կա, ով աջակցում է նրան»։
Այսօր արդեն նույնը լսում ենք հաջողակ կանանցից։ «Իմ կարիերայի ընթացքում ամենակարևոր ընտրությունն ամուսնուս ընտրությունն է»,- հայտարարել է Facebook-ի գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգը, ում կապիտալը կազմում է 1.1 մլրդ դոլար։ Վաշինգտոնի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ գիտակից և հասկացող ամուսնու առկայությունը նկատելիորեն մեծացնում է լավ աշխատավարձ ունենալու հավանականությունը։ Խելացի, հասկացող ամուսինները հակված են զուգընկերոջը թույլ տալ կենտրոնանալ կարիերայի վրա։ Բայց այդ, հաջողակ ամուսնություն ունեցող մարդիկ տանը լարվածություն չեն զգում, ինչը նրանց թույլ է տալիս էներգիան պահել աշխատանքի համար։
Չնայած այն հանգամանքին, որ Հիլը վերլուծել է միայն տղամարդկանց և գրել գերազանցապես նրանց համար, եկել է այն եզրահանգման, որ առողջ հարաբերությունները ֆինանսական բարեկեցության կարևորագույն բաղադրիչն են։ 80 տարի անց կարելի է նշել, որ սկզբունքն աշխատում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց դեպքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը