Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, որը հայտնի է գլխավորապես թրիլերի և սարսափի ժանրի իր վեպերով, կարծում է, թե այն փաստը, որ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային կոճակը գործի դնելու հնարավորություն ունի, ավելի սարսափելի է իր ցանկացած ստեղծագործությունից: Մայիսի 3-ին Քինգն այս մասին գրել է իր Twitter-ում:
«Այն, որ այդ տղայի (Թրամփի) մատը կարմիր կոճակի վրա է, ավելի ահավոր է իմ գրած սարսափների ցանկացած պատմությունից»,- ասված է հաղորդագրության մեջ: «Թրամփի թվիթները պետության ղեկավարի պաշտոնում նրա առաջին հարյուր օրվա ընթացքում բավականին հստակ կերպար են ներկայացնում. նա պարզապես անձի նարգիզական խանգարվածության քրեստոմատիական օրինակ է մարմնավորում»,- նշում է գրողը:
Ծնունդով Փորթլենդից (Մենի նահանգ) 69-ամյա Սթիվեն Քինգն ավելի քան 50 վեպերի հեղինակ է, որոնք վաճառվել են գրեթե 350 միլիոն օրինակ տպաքանակով: