Պատգամավոր ընտրվածի ինքնաբացարկը միայն իր իրավունքն է. Արմեն Ամիրյան
Advertisement 1000 x 90

Պատգամավոր ընտրվածի ինքնաբացարկը միայն իր իրավունքն է. Արմեն Ամիրյան

Ընտրված պատգամավորի ինքնաբացարկը միայն իր անձի իրավունքն է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով նախօրեին մի շարք ՀՀԿ-ական թեկնածուների, այդ թվում իր կողմից ինքնաբացարկի դիմումներին:

Դիտարկմանը, թե ինքը հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից է, Ամիրյանը նշեց. «Կարկառո՞ւն, այդ բառը որտեղից եք սովորել, ես երբեք այդ բառը չեմ օգտագործել, երբեք, նույնիսկ, խորհրդային տարիներին, գեղեցիկ բառ չէ, համենայնդեպս»։

Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան կառավարությունում՝ ՀՀ մշակույթի նախարարը պատասխանեց. «Հայտարարված է այն, ինչ հայտարարված է»։



Նման նյութեր