Տուրիզմը «սպանում են» աղբն ու ճանապարհները. «Բիզնեսի անատոմիա». lratvakan.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տուրիզմը «սպանում են» աղբն ու ճանապարհները. «Բիզնեսի անատոմիա». lratvakan.am

Զբոսաշրջություն զարգացնելու համար «գլուխ ջարդել» պետք չէ. չեն փրկի ոչ ներդրումները, ոչ փառատոնները, ոչ պետական որևէ այլ ծրագիր, եթե չլուծվի երկու հիմնական խնդիր՝ ճանապարհների անսարքությունն ու աղբահանությունը:

Որքան էլ զբոսաշրջիկին պատմես մեր հնագույն ու հարուստ մշակույթի մասին, հյուրասիրես «աշխարհի ամենալավ խորովածն» ու «անմահական գինին», միևնույն է, մեկ անգամ տեսնելով հուշարձանների հարևանությամբ կուտակված աղբը, կեղտոտ գետերն ու պոլիէթիլենով փաթաթված ծառերը, նա երկրորդ անգամ այլևս չի գա Հայաստան:

Դե իսկ հանրապետական ու միջպետական ճանապարհների անանցանելիության մասին խոսելն անգամ ավելորդ է: Բայց չնայած բոլոր խոչընդոտներին, Հայաստանն ունի զբոսաշրջային՝ հատկապես արկածային ու էքստրեմալ, հսկայական պոտենցիալ: «Բիզնեսի անատոմիայի այս թողարկմանը տուրիզմի մասին ենք զրուցել «ԱՍ» տուրիստական ակումբի ղեկավար, լեռնային ուղեկցող Էդգար Նավասարդյանի հետ:



Նման նյութեր