Արտավազդ և Մարիամ Ամիրյանների ընտանիքը 3 տարեկան է: Հաղորդավարը BRAVO.am-ին ասել է, որ իրենց հարաբերությունների հիմքում սերն ու փոխադարձ հարգանքն են.«Համատեղ անցկացրած օրերը շատ արագ, միևնույն ժամանակ, հաճելի պահերով հագեցած են անցել: Պետք է միմյանց շնորհակալ լինենք այն բերկրանքի ու անմոռանալի պահերի համար, որ պարգևել ենք»:
Գլենդելում բնակություն հաստատած ամուսինները տոնական օրը սկսել են շնորհավորանքներով.«Քանի որ կինս ծաղիկների սիրահար է, տուն եկա վարդերի փնջով ու նվերով: Նա էլ ինձ համար էր հաճելի անակնկալ պատրաստել. ամեն անգամ պիտանի իրեր է նվիրում»,- նշել է Արտավազդը:
Պարզվում է՝ նրանք հաճախ ու կարոտով են հիշում իրենց հարսանիքի օրը.«Երևի յուրաքանչյուր զույգի ամենից շատ տպավորում է նախապատրաստական շրջանը: Մենք մեր հարսանիքը կազմակերպեցինք այնպես, ինչպես երազել էինք: Ունեինք հրաշալի ու սրտակից հյուրեր, որոնց շնորհիվ մեր օրն էլ ավելի հիշարժան դարձավ: Ամբողջ օրը հիշում էինք, թե երեք տարի առաջ այս օրը այս ժամին ուր էինք հասել և ինչ էինք անում:)»:
Զույգի առօրյայի անբաժան մասն են կազմում ընտանեկան փոքրիկ վեճերը:).«Չեմ կարծում, թե կա մի ընտանիք, որտեղ խոսակցություններ չեն լինում: Նման վեճերը նույնիսկ ամրացնում են հարաբերությունները: Մենք շատ շուտ ենք հաշտվում, իսկ այդ հարցում մեզ շատ է օգնում մեր աղջիկը՝ Օվսաննան»,-պատմել է հաղորդավարը:
Ամբողջությամբ՝ bravo.am