8 մթերք, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը
Advertisement 1000 x 90

8 մթերք, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը

Ցավոք սրտի, ժամանակը հնարավոր չէ կանգնեցնել: Մենք անկարող ենք կանգնեցնել ծերանալու գործընթացը, սակայն կարող ենք այն մի փոքր դանդաղեցնել: Այս դեպքում առավելագույնս օգնում են այն մթերքները, որոնք մեզ տվել է բնությունը: Բնական մթերքները հարուստ են հակաօքսիդանտներով և այլ սննդարար տարրերով, որոնք երիտասարդացնում են օրգանիզմն ու էներգիա են հաղորդում մեզ: pic-words.ru կայքը ներկայացնում է 8 մթերք, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը:

Ընկույզ- Ընկույզը լավացնում է արյունատար անոթների աշխատանքը, պաշտպանում է սրտի հիվանդություններից ու կանխարգելում է շաքարախտի զարգացումը: Բանն այն է, որ ընկույզը մեծ քանակությամբ հակաօքսիդանտ պոլիֆենոլներ է պարունակում, որոնք կանխարգելում են ազատ ռադիկալների բացասական ազդեցությունները: Ընկույզը մեծ քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր է պարունակում:

Բրոկոլի– Բրոկոլին սուլֆորաֆանի հարուստ աղբյուր է, որն էլ ունի հակաքաղցկեղային և հակաբակտերիալ նշանակություն: Բրոկոլին պաշտպանում է իմունային համակարգը ծերացման այնպիսի գործոններից, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, հոդերի դեգեներատիվ հիվանդություններն ու շաքարախտը:

Դարչին- Դարչինը խթանում է մաշկի կալոգենի սինթեզը՝ այսպիսով երիտասարդացնելով բջիջներն ու զարգացնելով աճի հորմոները: Դարչինի մեջ առկա հակաօքսիդանտները նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Դառը շոկոլադ- Դառը շոկոլադի կարևոր տարրերից մեկը կակաոն է, որն էպիկախետին է պարունակում: Այս համեղ քաղցրավենիքը կարգավորում է արյան ճնշումը, սրտի աշխատանքը, ինչպես նաև կանխագելում է ուղեղի տարիքային թերզարգացումները:

Կարմիր կաղամբ- Կարմիր կաղամբը պարունակում է անտոցիաններ, որոնք պաշտպանում են քաղցկեղից: Այն նաև լավացնում է սրտի և ուղեղի աշխատանքը, կարգավորում է մաշկի և հյուսվածքների կալոգենի վիճակը, այդ իսկ պատճառով այս կաղամբը համարվում է երիտասարդության իրական էլիքսիր:

Սխտոր և սոխ- Կանխարգելում են սրտանոթային հիվանդությունները և նվազեցնում են ուղեղի թերզարգացման ռիսկը, ինչպես նաև՝ Ալցհեյմերի հիվանդությունը: Դրանք նաև հարուստ են հակաօքսիդանտներով:

Մաղադանոս- Մաղադանոսը մաքրում է արյունն ու խթանում է գլյուտաթիոնի արտազատումը, սա մի տարր է, որին «հակաօքսիդանտային պաշտպանության արքա» են կոչում:

Կիտրոն- Կիտրոնի հյութը հարուստ է վիտամին C-ով և հակաօքսիդանտներով: Այն մաքրում է արյունը տոքսիններից:

Բնության այս հրաշք մթերքները ձեր մասին ավելի լավ հոգ կտանեն, քան ամենաթանկարժեք սալոնային միջոցները: Ճիշտ սնվեք և առողջ եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը