Ըմբշամարտ. Վոլոդյա Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ
Advertisement 1000 x 90

Ըմբշամարտ. Վոլոդյա Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ

Նովի Սադում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ազատ ոճի 61 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հայ ըմբիշը մեդալի համար պայքարում 10:0 հաշվով հաղթել է թուրք Աբդի Զուռնաչիին: Հիշեցնենք, որ Ֆրանգուլյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Այդ փուլում նա ուժեղ էր սլովակ Միկոլա Բոլոտնյուկից՝ 5:4:

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 13:2 հաշվով հաղթել է Դիմիտար Իվանովին (Բուլղարիա): Ֆրանգուլյանը պարտվել է կիսաեզրափակչում՝ 1:11 հաշվով զիջելով Ախմեդ Չակաևին (Ռուսաստան):

Գրիգոր Գրիգորյանն էլ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար 2-րդ մեդալն է վաստակել:

Ազատ ոճի 74 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հաղթել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Գրիգորյանը 9:3 հաշվով հաղթել է Կիրիլիոս Բինենմպաումին (Հունաստան):

Հիշեցնենք, որ Գրիգորյանը որակավորման փուլում հաղթել է 10:1 հաշվով: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 6:0 հաշվով առավելության է հասել Անդրեյ Սոկալսկիի (Լեհաստան) նկատմամբ:

Գրիգորը քառորդ եզրափակչում նույնպես հաղթել է. 5:4 հաշվով հաղթանակ վրացի մրցակցի նկատմամբ: Մեր ըմբիշը պարտվել է կիսաեզրափակչում՝ 6:8 հաշվով զիջելով թուրք Սոներ Դեմիտրասին:

armsport.am