
Ամառային «Audi Cup 2017»-ին կմասնակցեն Մադրիդի «Աթլետիկոն», իտալական «Միլանը», անգլիական «Լիվերպուլը» և տանտեր «Բավարիան»:
Այս տարի հանդիպումները կկայանան «Ալյանց Արենա» ստադիոնում: Հանդիպումները կանցկացվեն օգոստոսի 1-ին և 2-ին:
Հիշեցնենք, որ «Audi Cup 2015»-ի գավաթը նվաճել էր Մյունխենի «Բավարիան»: Մրցաշարն անցկացվում է երկու տարին մեկ անգամ` 2009 թվականից:
armsport.am