ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին հուզել է Բիրմինգհեմից յոթնամյա աղջկա՝ Անի նկատմամբ համադասարանցիների արձագանքը, որը դպրոց էր եկել ոտքի նոր պրոթեզով: Տեսանյութում, որտեղ պատկերված է երեխաների հանդիպումը դպրոցի մանկական հարթակի վրա, գրավել է Daily Telegraph թերթի ուշադրությունը:
Հոլովակում երևում է, թե տղաներն ու աղջիկները ինչպես են շրջապատում ընկերուհուն և հետաքրքրությամբ նայում նրա «նոր վարդագույն ոտքին»: «Այ քեզ բան»,- ասում է տղաներից մեկը, իսկ աղջիկներից մեկը գրկում է նրան, որից հետո երեխաները վազում են խաղալու:
Հրատարակությունը պարզաբանում է, որ Անի ոտքն անդամահատել են նրա ծնվելուց քիչ ժամանակ անց: Մինչ այդ նա ուրիշ պրոթեզ էր կրում, որը նրան թույլ էր տալիս քայլել, բայց ոչ վազել, խաղալ ու պարել: