WikiLeaks պորտալը ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերի հերթական մասն է հրապարակել Vault 7 ընդհանուր անվանման ներքո հրապարակումների շարքի շրջանակներում:
Ֆայլերի նոր փաթեթը նկարագրում է ԿՀՎ-ի՝ «Արքիմեդ» (Archimedes) անվանումով տեխնոլոգիան, որը թույլ է տալիս կիբեռգրոհներ կատարել տեղային ցանցերի շրջանակներում, որոնց սովորաբար միացված են գրասենյակների օգտատերերը:
ԿՀՎ-ն «Արքիմեդ»-ը կիրառում է, որպեսզի հսկողություն հաստատի այն համակարգիչներից մեկի նկատմամբ, որոնք միացված են տեղային ցանցին, նպատակ ունենալով թափանցել մեկ այլ համակարգչի տվյալների հոսք, որը գտնվում է նույն այդ պաշտպանված ցանցի ներսում: Հատուկ ծառայությանը հետաքրքրող սարքից ստացված տեղեկատվությունը ԿՀՎ-ի սերվերին է վերաուղղորդվում համակարգչի տիրոջ կողմից բրաուզերի օգտագործման ժամանակ: Ընդ որում՝ օգտատիրոջը թվում է, թե բրաուզերն աշխատում է սովորական ռեժիմով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: