Սեպտեմբերի 13-ին անհետացած և այսօր գտնված 23-ամյա Ինեսա Սրապիոնյանի հայրը` Կարեն Սրապիոնյանը, բաց նամակ է հղել, որում մասնավորապես ասված է.
«Նեղ ընտանեկան կենցաղային խնդիրների պատճառով երեք օր առաջ դուստրս ինքնակամ հեռացել էր տանից և այսօր առավոտյան ինքնակամ վերադարձել է: Այս բոլոր երեք օր ու գիշերների ընթացքում ես և իմ ընտանիքը մշտապես զգացել ենք մեր ողջ հասարակության, լրատվամիջոցների և պատկան մարմինների զորակցությունն ու աջակցությունը, ինչի համար մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում բոլորից: Միևնույն ժամանակ չեմ կարող չնշել որոշ լրատվամիջոցների անմարդկային ստոր վարքագիծը, որոնք մեր ընտանեկան դրաման փորձեցին օգտագործել իրենց չեղած վարկանիշի բարձրացման կամ քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով: Հիշե՛ք, որ գրիչը զենք է, երբեմն մահացու, և այն օգտագործելուց առաջ մտածեք, թե ինչ եք անում:
Խորին հարգանքով՝ Կարեն Սրապիոնյան»: