
Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Տոտենհեմին»:
Խաղի միակ գոլը խփվեց 65-րդ րոպեին: Տանտերերի կազմում աչքի ընկավ Մանուել Լանսինին:
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 77 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը և հետ է մնում առաջատար «Չելսիից» 3 միավորով: «Վեսթ Հեմը» 39 միավորով 15-րդ տեղում է:
«Վեսթ Հեմ»-«Տոտենհեմ»` 1:0: Գոլը` Լանսինի (65):
armsport.am