ԱՄՆ-ի 2017 թվականի բյուջեն կկազմի 1 տրիլիոն դոլար
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ի 2017 թվականի բյուջեն կկազմի 1 տրիլիոն դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրենքը, որն ավելի վաղ հաստատել էին Կոնգրեսի պալատները: «РБК» գործակալությունը տեղեկացնում է , որ այս մասին ամենօրյա ճեպ ազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղարի առաջին տեղակալը:

Ընթացիկ ֆինանսական տարվա շրջանակում մինչև 2017-ի սեպտեմբերի 30-ը հաստատված բյուջեի ընդհանուր ծավալը կազմում է 1.1 տրիլիոն դոլար: Ռազմական ծախսերին հատկացվել է 598.5 մլրդ դոլար, որից 15 մլրդ դոլարը` ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացմանը:

Պետքարտուղարության ֆինանսավորման համար 57.4 մլրդ դոլար է հատկացվել: Օրենսդիրները նաև մի շարք սոցիալական ծրագրեր են հավանության արժանացրել` գումար հատկացնելով ափիոնային թմրամոլության դեմ պայքարի և Պուերտո Ռիկոյի բնակիչներին աջակցության համար:



Նման նյութեր