
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արթուր Սարկիսովը դարձել է գոլի հեղինակ:
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 35-րդ տուրում Արթուր Սարկիսովի «Ենիսեյ»-ը 3:1 հաշվով հաղթեց «Սոկոլ»-ին:
Հայաստանի ազգային թիմի անդամ Արթուր Սարկիսովը հանդիպման 33-րդ րոպեին խփեց «Ենիսեյ»-ի առաջին գոլը: Այնուհետ հայ ֆուտբոլիստը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Ենիսեյ»-ը 4-րդ տեղում է: