Կյանքի 10 դաս, որոնց մասին ձեզ չեն ասի դպրոցում
Advertisement 1000 x 90

Կյանքի 10 դաս, որոնց մասին ձեզ չեն ասի դպրոցում

Cluber.com.ua կայքը ներկայացրել է կյանքի 10 կանոն, որոնց մասին ձեզ չեն ասի դպրոցում

1.Կյանքն անարդար է: Հաշտվեք այդ մտքի հետ:

Աշխարհը «թքած ունի» ձեր ինքնազգացողության և ինքնահարգանքի վրա: Աշխարհը ձեզանից նվաճումների է սպասում, մինչև նկատի կունենա ձեր ինքնագնահատականը:

Քիչ հավանական է, որ դպրոցն ավարտելուց հետո ձեզ կսկսեն 40 հազար վճարել: Դու ընկերության փոխտնօրեն չես դառնա այնքան ժամանակ, քանի դեռ դրան արժանի չես:

Եթե կարծում ես, որ քո ուսուցիչը շատ խիստ է և պահանջկոտ, սպասիր քո տնօրենի հետ հանդիպմանը: Ի տարբերություն ուսուցչի՝ նրա կարիերայի աճը պայմանավորված է նրանով, թե ինչպես ես դու կատարում առաջադրանքները:

Մաքդոնալդսում բագետ տապակելը ձեր ինքնագնահատակը չի իջեցնի:

Մի շտապեք ձեր ցանկացած անհաջողության մեջ մեղադրել ձեր ծնողներին: Անհաջողությունների պատճառով մի արտասվեք: Սովորեք դրանցից:

Մինչև քո ծնվելը քո ծնողներն այնքան ձանձրալի մարդիկ չեն եղել, որքան նրանք քեզ թվում են այժմ: Նրանք այդպիսին են դարձել քեզ համար կյանքի պայմաններ ապահովելու գումար աշխատելու ընթացքում, քո հագուստը լվանալու ընթացքում, այն ընթացքում, երբ ասել են քեզ, թե որքան հրաշալի ես դու:

Կյանքը կիսամյակների բաժանված չէ, դրանում ամառային արձակուրդներ չկան, և շատ քիչ գործատուներ են շահագրգռված նրանում, որ դու գտնես քո «եսը»: Դու ստիպված ես լինելու դա անել քո անձնական ժամանակի հաշվին:

Իրական կյանքը մի խառնեք նրա հետ, ինչ ցուցադրում են հեռուստատեսությամբ: Կյանքում մարդիկ ստիպված են ավելի շատ ժամանակ անցկացնել ոչ թե սրճարանում, այլ աշխատավայրում:

Լավ հարաբերություններ պահպանեք «ակնոցավոր գիտնականների» հետ: Մեծ է հավանականությունը, որ ապագայում նրանք ձեր տնօրենը կդառնան: