ArmComedy հումորային նախագծի հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը ԱՄՆ–ում մասնակցել են The Tonight Show with Conan O’Brien հայտնի թոք շոուին։ Հաղորդավար Սերգեյ Սարգսյանը Tert.am Life–ին լուսանկարներ է տրամադրել և պատմել իրենց երկար սպասված հանդիպման մասին։
«Քոնանի հետ հանդիպումը հրաշալի անցավ։ Քննարկեցինք իր այցից հետո փոփոխությունները Հայաստանում, սովորեցրեցինք նոր բառեր, ընդհանուր առմամբ ջրիկացանք։ Նա լավ էր հիշում Հայաստանը, իր արկածները ու դրանից հետո ավելի էր ջերմացել հայ համայնքի հետ Լոս Անջելեսում։ Ու շատ կարևոր հանգամանք` նա մեր հետևից ուղարկեց լիմուզին հայ վարորդով, որ մենք մեզ տանը զգանք»,– ասաց Սերգեյը։
Ամբողջությամբ՝ life.tert.am