Ապարանում ընտրակաշառք է բաժանվում
Advertisement 1000 x 90

Ապարանում ընտրակաշառք է բաժանվում

Ահազանգում է քաղաքապետի թեկնածուն

Ապարանի քաղաքապետի թեկնածու Էդգար Փարվանյանն իր Facebook-յան էջում գրում է. «Ուշադրություն. Ùեր ունեցած տեղեկություններով, Ապարան քաղաքի քաղաքապետի թեկնածու Գոռ Աբրահամյանի նախընտրական շտաբը սկսել է ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ բաժանել: Համայնքի բյուջեն հարստահարած այս վարչախումբը այսօր Ձեզնից ԳՈՒՄԱՐՈՎ գնում է այն ձայնը, որով վաղը պիտի քաղաքը բարեկարգվեր, ճանապարհները նորոգվեին և համայնքում առկա ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը թեթևացվեր: Մի՛ վաճառեք Ձեզ ու Ձեր ընտանիքի անդամների քվեն: Սեպտեմբերի 18-ին կատարեք ապարանցուն վայել արժանապատիվ և գիտակցված ընտրություն:

Հ.Գ. Բոլոր այն ահաբեկումները, թե Ձեր քվեաթերթիկը կարող է ստուգվել և պատռվել նույնիսկ Ձեր աչքի առջև, ստահոդ են: Ոչ ոք չի կարող սահմանափակել Ձեր ազատ արտահայտվելու իրավունքը»:



Նման նյութեր