
Աշխարհի ուժեղագույն քիկբռնցքամարտիկներից Ջորջիո Պետրոսյանը և նրա եղբայր Արմենը հանդիպել են Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաոլո Դիբալայի հետ:
Իտալիայում բնակվող հայ մարզիկները հարձակվողի հետ հանդիպել են Սերիա Ա-ի 35-րդ տուրի` «Յուվենտուս»-«Տորինո» խաղից հետո:
Հանդիպման լուսանկարները Ջորջիո Պետրոսյանը տեղադրել է ինստագրամյան իր էջում:
Հիշեցնենք, որ Պետրոսյան եղբայրները «Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելիի ընկերներն են:
armsport.am