Տիգրան Բարսեղյանի գոլը և գոլային փոխանցումներն օգնեցին Վարդարին դառնալ Մակեդոնիայի չեմպիոն
Advertisement 1000 x 90

Տիգրան Բարսեղյանի գոլը և գոլային փոխանցումներն օգնեցին Վարդարին դառնալ Մակեդոնիայի չեմպիոն

Մակեդոնիայի առաջնության 32-րդ տուրում «Վարդարը» տանը 6 անպատասխան գնդակ է ուղարկել «Մակեդոնիայի» դարպասը:

Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Նա փոխարինվել է 71-րդ րոպեին:

Այս հաղթանակի շնորհիվ «Վարդարը» վաստակել է 75 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ անհասանելի դարձել հետապնդող «Շկենդիայից»:

Այսպիսով, «Վարդարը» վաղաժամ նվաճել է Մակեդոնիայի չեմպիոնի կոչումը:

armsport.am