Հայաստանում անձրևներ են սպասվում
Advertisement 1000 x 90

Հայաստանում անձրևներ են սպասվում

Հայաստանի տարածքում մայիսի 8-10-ը՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ը՝ շրջանների զգալի մասում, հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն:

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-10-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքում մայիսի 8-10-ն առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև, մայիսի 11-12-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ:

Երևանում մայիսի 10-12-ի ցերեկը կդիտվի +27…+29 աստիճան ջերմություն։