Տեղի է ունեցել «Բիթլզ. Շաբաթական 8 օր. Շրջագայության տարիներ» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տեղի է ունեցել «Բիթլզ. Շաբաթական 8 օր. Շրջագայության տարիներ» ֆիլմի պրեմիերան

Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարն այցելել են The Beatles լիվերպուլյան լեգենդար քառյակի մասին վավերագրական ֆիլմի պրեմիերային։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ցուցադրությունը տեղի է ունեցել Լոնդոնում։

«Բիթլզ. Շաբաթական 8 օր. Շրջագայության տարիներ» ֆիլմը խմբի համերգային գործունեության մասին է։ Ռեժիսորը «Օսկարի» դափնեկիր Ռոն Հովարդն է։

Ինչպես պատմել է Հովարդը, իրեն օգնել են ոչ միայն Մաքքարթնին և Սթարը, այլև Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի այրիները՝ Յոկո Օնոն և Օլիվիա Հարիսոնը։ Նրանք նույնպես ներկա են եղել պրեմիերային։ Ռեժիսորի խոսքով՝ ինքը ֆիլմի վրա աշխատել է 2 տարի, իսկ այժմ տխրում է նախագծից կտրվելու համար։

Պրեմիերան հավաքել էր հարյուրավոր հանդիսականների։ Միջոցառմանը ներկա են եղել նաև երգչուհի Մադոննան, երաժիշտներ Էրիկ Կլեպտոնն ու Լիամ Գալահերը։

3866cd8f00000578-3791633-image-a-43_1473966836254

3866b2a900000578-3791633-image-m-28_1473966336029

3866cdb300000578-3791633-image-a-96_1473970728683

3866cdb900000578-3791633-image-m-39_1473966544694

3866cdf400000578-3791566-image-a-55_1473963182339

3866cee100000578-3791633-image-m-93_1473970656939

3866d24800000578-3791566-image-a-62_1473963780461

3866d33300000578-3791566-image-a-60_1473963745260

3866f9bd00000578-3791633-image-a-11_1473965332830

386702c500000578-3791633-image-a-67_1473968145091

3867163100000578-3791633-image-a-61_1473967902299-1