Եթե կարծում եք, թե ապահովված քաղաքացիների կյանքն անամպ է, հավանաբար չեք հանդիպել նրանց հատուկ խնդիրների։ Adme.ru-ն ներկայացրել է 15 իրավիճակ, որոնցում հայտնվում են հարուստ մարդիկ։
Հարստությունն ու հայտի լինելի կարող են մեծ խնդիր դառնալ։ Լավ է, որ մարդիկ անտեսանելի շարֆ են մտածել՝ պապարացիներից պաշտպանվելու համար։
Այն ժամանակ, երբ դուք կեր եք գնում սիրելի կատվի համար, հարուստներն ակվարիում են փնտրում սիրելի շնաձկան համար։
Դուք բողոքում եք, որ ականջակալները խճճվում են, բայց շատ իրերն ավելի շատ խնդիրներ են բերում մարդկանց։
Նրանք չեն կարողանում կողմնորոշվել, թե որ մեքենան է իրենց ավելի շատ դուր գալիս, և արդյունքում՝ գնում են բոլորը։
Հետո երկար որոշում են, թե որ ժամացույցը կրել տվյալ մեքենայի հետ, և՝ հակառակը։
Իսկ սա առհասարակ չի մեծացնում հաղթանակի նրանց հնարավորությունն ավտոարշավում։
Իսկ մթերք գնելու մասին հարկավոր է առհասարակ մոռանալ։
Եղանակը խանգարում է։
Շատ դժվար է հարմար տեղ գտնել բնակության համար։
Էլ չասած այն մասին, որ տանը հարկավոր է հետևել յուրաքանչյուր մանրուքի։
Անարդար է հարուստներին ալարկոտության մեջ մեղադրել։ Մաքրելը նրանց համար առավել բարդ է, քանի որ ձեռնոցներն անընդհատ պատռվում են։
Իհարկե, մի անձը չի կարող գլուխ բերել ամենը, և հարուստները ստիպված են լինում մասնագետի հրավիրել յուրաքանչյուր քարի համար։
Այդ ամենից հետո հարուստներն այնքան են հոգնում, որ ստիպված են լինում քնել ձայնամեկուսիչ և մերսող մահճակալին։
Իհարկե, նրանք չեն կարողանում նորմալ հանգստանալ։ Ինչպե՞ս կարելի է սրանցով խաղալ։
Երբեմն ցանկություն է առաջանում ինքնաթիռ նստել և փախչել բոլոր խնդիրներից, բայց դրանք հանգիստ չեն տալիս նույնիսկ օդում։
Դուք ամեն դեպքում ցանկանո՞ւմ եք միլիոնատեր դառնալ։ Ռիչարդ Բրենսոնը բացահայտել է իր գաղտնիքը. «Սկսեք միլիարդատիրոջ նման և ավիաընկերություն գնեք»։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը