Դրուիդների աստղագուշակ. ով եք դուք
Advertisement 1000 x 90

Դրուիդների աստղագուշակ. ով եք դուք

Ծանո՞թ եք արդյոք դրուիդների աստղագուշակին։ Այն ներառում է 13 նշան։

Կեչի՝ հաղթող (դեկտեմբերի 24-հունվարի 20)։ Այս մարդիկ ճկուն բնավորություն ունեն, հաճելի վարք, աշխատում են որևէ մեկին չնեղացնել։ Նրբանկատ են, հանգիստ, ոչինչ չեն պահանջում և ոչնչի համար չեն զղջում։ Իրենց տարերքներում հիմնականում կայուն են, շրջապատից ուշադրություն չեն պահանջում, բայց ստանում են դա։

Արոս՝ մտածող (հունվարի 21-փետրվարի 17)։ Ներդաշնակ արտաքինն ու բարեկիրթ վարքագիծը նրանց ցանկալի հյուր են դարձնում ցանկացած վիճակում։ Գրեթե միշտ լավ տրամադրություն ունեն, որը կիսում են մյուսների հետ։ Ընկերասեր են, ֆենոմենալ ինքնակառավարում ունեն, որևէ մեկին չեն հոգնեցնում իրենց հոգսերով ու խնդիրներով։

Հացենի՝ հիացնող (փետրվարի 18-մարտի 17)։ Առանձնանում են ինքնագոհությամբ։ Հաճելի արտաքին ունեն, ուժեղ են։ Այս ամենը, ինչպես նաև՝ ներքին լարվածության բացակայությունը գրավում են մարդկանց ուշադրությունը։ Նրանց կարծիքով՝ միայն իրենք են արժանի ուշադրության և հոգատարության, միայն իրենց պետք է ենթարկվեն բոլորը։ Հպարտ են, անկախ։

Լաստենի՝ դիմացից քայլող (մարտի 18-ապրիլի 14)։ Ուժեղ անհատներ են, ովքեր պատրաստ են գնալ կյանքի իրենց ճանապարհով։ Առանձնանում են համարձակությամբ։ Վստահելի գործընկերներ են, բայց գերադասում են կռիվ տալ իրենց հետաքրքրությունների համար և իրենց ետևից տանել մարդկանց։ Անհանգիստ հոգին նրանց անտեսանելի հեռուներն է տանում։

Ուռենի՝ հետևող (ապրիլի 15-մայիսի 12)։ Շատ դժվար է հասկանալ այս մարդկանց, քանի որ նրանք բազմաթիվ մութ կողմեր ունենհ։ Սովորաբար համառ են և խորաթափանց։

Ալոճենի՝ իլյուզիոնիստ (մայիսի 13-հունիսի 9)։ Միշտ նոր մտքեր ունեն, բազմաթիվ տաղանդներ և հեշտությամբ հարմարվում են բոլոր փոփոխություններին։ Կարողանում են ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Որպես կանոն՝ նրանց ուժը հակառակորդի թուլությունը հասկանալն է։ Նրանք լավ ստրատեգներ են։

Կաղնի՝ կայունացնող (հունիսի 10-հուլիսի 7)։ Առանձնանում են լայն աշխարհայացքով։ Նրանց կարևոր հատկություններից են լավատեսությունն ու ճշմարտությունն ասելու կարողությունը՝ առանց մտածելու հետևանքների մասին։ Սակայն անզգուշությունը կարող է նրանց թույլ կողմը լինել։ Հատուկ է նաև ինքնազոհողությունը։

Փշարմավ՝ ղեկավարող (հուլիսի 8-օգոստոսի 4)։ Առավել քիչ են հակված ռիսկի դիմել։ Դա չեն անի, քանի դեռ չեն մտածել դրական և բացասական կողմերի մասին։ Նրանց հատուկ է նպատակային լինելը, պրակտիկ են, կարող են պարզ տրամաբանության միջոցով խնդիրներ լուծել։

Պնդուկենի՝ գիտակ (օգոստոսի 5-սեպտեմբերի 1)։ Խելացի են, սթափ մտածող։ Մտածողության ճկունությունը նրանց դարձնում է հրաշալի բանավիճողներ և գրողներ։ Լավ կազմակերպիչներ են, ովքեր կարող են ամեն ինչ մանրամասն մտածել։ Գիտելիքներ ձեռք բերելու պահանջը նրանց դարձնում է լավ գիտնականներ և մասնագետներ։

Խաղող՝ կազմակերպիչ (սեպտեմբերի 2-սեպտեմբերի 29)։ Զգայուն են և չափազանց զգացմունքային, բայց դժվար պահերին կարող են սառնասրտություն ցուցաբերել։ Կազմակերպված են, միշտ կայծակնային արագությամբ արձագանքում են անկանխատեսելի հանգամանքներին։ Կարող են օգնել ներդաշնակություն ու կայունություն ստեղծել։

Թավիշ՝ անհողդողդ (սեպտեմբերի 30-հոկտեմբերի 27)։ Նրանց հատուկ է դիմացկունությունը, բազմաթիվ տաղանդները, որոնք նրանց կարող են ճանաչում բերել: Որպես կանոն՝ ունենում են սեփական առանձնահատուկ ոճը։ Միևնույն ժամանակ՝ հակված են անվճռականություն ցուցաբերել, և կյանքում ունենում են ինչպես՝ մեծ հաղթանակներ, այնպես էլ՝ պարտություններ։

Եղեգ՝ խուզարկու (հոկտեմբերի 28-նոյեմբերի 24)։ Այս մարդիկ լուրջ ազդեցություն են թողնում մյուսների վրա։ Դերը, որ նրանք խաղում են, բացառում է թուլության ցանկացած դրսևորում և նույն տեղում նստած մնալը։ Գերադասում են փոխել իրադրությունը, ցանկանում են միանգամից փոխել կյանքը։

Շամբուկ՝ որոնող (նոյեմբերի 25-դեկտեմբերի 23)։ Զարգանում են աստիճանաբար։ Երիտասարդ տարիքում նրանց հատուկ է երկար ժամանակ և էներգիա ծախսել անիմաստ նախագծերի վրա։ Հիմնականում անհանգիստ են կամ անբավ հետաքրքրասեր, ինչի արդյունքում ձգտում են խորը գիտելիքներ ձեռք բերել և հակված են հեռու ճամփորդությունների մեկնել՝ աշխարհայացքը լայնացնելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը