Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը Լոնդոնում հանդիպել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարությունյանը «Արսենալ»-ՄՅՈւ խաղից առաջ հանդիպել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհակալություն հայտնել նրան՝ ջերմ ընդունելության համար:
«Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը, հիշեցնենք, ավարտվեց տանտերերի՝ 2:0 հաշվով, իսկ հանդիպումից հետո հայ ըմբիշը չթաքցրեց իր հիացմունքը Լոնդոնի «Էմիրեյթս մարզադաշտից».
«Տեսնել «Արսենալի» մարզադաշտը լեփ-լեցուն երկրպագուներով՝ ինչ-որ առանձնահատուկ բան է»,- «Insagram»-ի իր էջում գրել է Հարությունյանը:
armsport.am