Իրանում ոստիկանները ձերբակալել են Մեսսիի նմանակին
Advertisement 1000 x 90

Իրանում ոստիկանները ձերբակալել են Մեսսիի նմանակին

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի 25-ամյա իրանցի նմանակ Ռեզա Փարասթեշը ձերբակալվել է Իրանի Համադան քաղաքում հասարակական կարգը խախտելու համար,- գրում է «The Telegraph»-ը:

Ըստ աղբյուրի` Իրանցին ձերբակալվել է այն բանից հետո, երբ մի խումբ մարդիկ ցանկացել են նկարվել նրա հետ: Բացի այդ, իրավապահներն առգրավել են Փարասթեշի ավտոմեքենան:

Հիշեցնենք, որ «Մեսսիի նմանակի» հեղինակությունը սկսել է աճել, երբ նա մի քանի ամիս առաջ լուսանկար է հրապարակել «կապտանռնագույնների» խաղաշապիկով և ուղարկել լրատվական կայքի:

armsport.am