Եվրատեսիլյան կարմիր գորգի արարողության մանրամասներն արդեն ներկայացրել ենք։ Իսկ կարմիր գորգի վրա ինչ ասես, որ չի կատարվում…
Օրինակ՝ NEWS.am STYLE-ի հետ զրույցից հետո Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալմայի թիմակիցներից մեկը խնդրեց «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուներին քվեարկել Ֆրանսիայի օգտին, իսկ այդ ընթացքում մեր թիմի անդամներից մեկը փորձեց ճշտել, արդյոք, Ալման ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ։ Բացասական պատասխան ստանալուց հետո մեր լրագրողն ամուսնության առաջարկություն արեց գեղեցկուհի ֆրանսուհուն, ինչին ի պատասխան՝ Ալման նրան օդային համբույր «նվիրեց»:)
Հիշեցնենք, որ NEWS.am STYLE-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ մրցույթի այս տարվա ֆավորիտներից համարվող Ալման դրական է արտահայտվել նաև հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի մասին։ Երգչուհին կիսվել է իր տպավորություններով և իր երգից փոքրիկ հատված նվիրել հայ երկրպագուներին։
Հ․Գ․ Ի դեպ, վերը նշված լրագրողն իրականում շատ է սիրում իր կնոջն ու ապագա երեխայի մորը՝ Արուս Բաղունցին:)))) Իսկ տվյալ տեսանյութը պարզապես թեթև հումոր էր։