ԱԺ` արդեն նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այսօր պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին նոր ԱԺ-ում դերերի բաշխմանը:
Նա հերքեց տեղեկությունները, թե իրեն նշանակելու են Վրաստանում Հայաստանի դեսպան: «Ճիշտ չէ, դեսպանի մասին հրապարակված է, դուք էլ տեղյակ եք՝ ով է Վրաստանում դեսպան նշանակվելու»,- ասաց Նաղդալյանը:
Հարցին` իսկ պահպանելո՞ւ է պաշտոնը ԱԺ-ում, պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք ուզում ժամանակից շուտ այդ մասին իմանալ, երբ լինի ԱԺ առաջին նիստը, այդ ժամանակ կիմանաք»: Հարցին, իսկ ո՞ր հանձնաժողովում եք Ձեզ պատկերացնում, Նաղդալյանը պատասխանեց. «Ֆիզկուլտուրայի և սպորտի»: