Բրիտանացի երգչուհի Ադելը հանուն որդու 10 տարով կհրաժարվի հյուրախաղերից, հայտնում է The Sun-ը:
Պարբերականի տեղեկատվությամբ՝ երգչուհին ցանկանում է լքել բեմը իր ներկա շրջագայությունից հետո, որպեսզի ողջ ժամանակը նվիրի իր որդի Անջելոյին:
Ադելը տղային իր հետ է վերցրել համերգային շրջագայության ժամանակ, սակայն հաջորդ տարի նա դպրոց կգնա և չի կարողանա միանալ մորը: «Ադելը չի ցանկանում բաց թողնել Անջելոյի մեծանալու ոչ մի պահը, և նրա համար հանուն նրա շրջագայություններից հրաժարվելը եղել է հեշտ որոշում»,- հայտնել է աղբյուրը: