Երգչուհի Նանան նոր հոլովակ է հրապարակել ֆեյսբուքյան էջում, որտեղ երգչուհի Սիդնի Գրիգորյանը տատուաժ է անում նրա հոնքերը։ Սովորաբար հայտնիների նման առօրեական հոլովակները մեծ քննարկման առիթ են դառնում համացանցում։
Tert.am Life–ը կապ հաստատեց երգչուհու հետ` չի՞ վախենում նորից քննադատությունների կիզակետում հայտնվելուց։
«Եթե լավ տատու են անում, կարելի է ասել դրա մասին։ Չեմ կարծում, որ այն քննարկման առիթ կդառնա, բայց եթե անգամ դառնա էլ, ապա չեմ վախենում դրանից։ Ես իրավունք ունեմ և՛ հոնքերս տատու անել, և՛ հրապարակել այն նկարը, որն ուզում եմ։ Դա իմ անձնական էջն է։ Ես հայտնի մարդ չեմ, մեգաաստղ չեմ, բոլորի նման սովորական մարդ եմ։ Հետո ինչ, որ երգում եմ։ Եթե ուզում են քննադատել, քննարկել, խոսել լավ, թե վատ, շնորհակալ եմ։ Ես ուշադրություն չեմ դարձնում քննադատություններին»,– ասաց Նանան։
Ի դեպ, մասնագետները հայտնում են, որ տատուաժն այլևս նորաձև չէ։ Երգչուհուց հետաքրքրվեցինք` չի՞ ուզում հետևել թրենդներին և բնական հոնքեր ունենալ։ «Ես հոնքերի հետ կապված խնդիր ունեմ։ Դրա համար էլ տատուաժ եմ անում։ Իմիջիայլոց, շատ գեղեցիկ է ստացվել»։