
Ասիայի Չեմպիոնների լիգայի A խմբի 6-րդ տուրում Թեհրանի «Էսթեղլալը» հյուրընկալվեց Սաուդիան Արաբիայի ներկայացուցիչ «Ալ Թավունին»:
Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:1: «Էսթեղլալի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը:
Այսպիսով, «Էսթեղլալը» զբաղեցրեց A խմբի աղյուսակի 2-րդ հորիզոնականը և նվաճեց մրցաշարի 1/8 եզրափակչի ուղեգիր:
Հիշեցնենք, որ Հրայր Մկոյանն իր նորամուտն ասիական Չեմպիոնների լիգայում տոնել էր ընթացիկ առաջնության 5-րդ տուրում, երբ «Էսթեղլալը» մրցում էր «Ալ Ահլիի» (1:1) հետ:
«Ալ Թավուն»-«Էսթեղլալ»` 1:2
Գոլերը` Ալ Սայարի (36) – Անսարի (19), Ռեզայի (76)
armsport.am