Աթաթուրքը սիրային կապի մեջ է եղել իր որդեգիր դստեր հետ. թուրք պատմաբաններ
Advertisement 1000 x 90

Աթաթուրքը սիրային կապի մեջ է եղել իր որդեգիր դստեր հետ. թուրք պատմաբաններ

Թուրքիայում ընդդիմադիր և քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըքչդարօղլուն քննադատել է թուրք պատմաբաններին, որոնք հայտարարել են, թե հանրապետական Թուրքիայի հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը սիրային կապ է ունեցել իր որդեգիր դստեր՝ Աֆեթ Ինամի հետ:

«Նրանց դավաճան անվանելը մեղմ կլինի: Նրանք նույնիսկ մարդ չեն: Հարգանք և արժանապատվություն չունեցողները չեն կարող մարդ կոչվել: Նրանք հեռուստատեսությամբ շոու են անում վարկաբեկելով Աթաթուրքին»,- ԺՀԿ-ի խորհրդարանական խմբակցության հանդպմանն ասել է Քըլըքչդարօղլուն:

Աթաթուրքին առնչվող նոր սկանդալը սկսվել է, երբ TVNet հեռուստաալիքով հեռարձակվող «Խորը պատմություն» հաղորդման ժամանակ հաղորդավար Մուսթաֆա Արմաղանը հայտարարել է, որ Աթաթուրքի որդեգիր դուստր Աֆեթ Ինամը եղել է Թուրքիայի «ոչ պաշտոնական առաջին տիկինը»: Հաղորդման հեռարձակումից անմիջապես հետո Արմաղանի և նրա երկու հյուրերի՝ Սուլեյման Յեշիլյուրթի և Յավուզ Բահադըրի դեմ քրեական գործ է հարուցվել զրպարտության մեղադրանքով:

Աթաթուրքի որդեգիր դուստրերից մեկն էլ հայուհի Սաբիհա Գյոքչեն էր: Նրա հայկական ինքնությունը բացահայտող հոդվածը դարձավ Ակոսի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործոններից մեկը: