Թրամփը հանձնարարել է Սիրիայում զինել քրդական ջոկատները
Advertisement 1000 x 90

Թրամփը հանձնարարել է Սիրիայում զինել քրդական ջոկատները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել զենքի մատակարարմանը քուրդ մարտիկներին, որոնք Սիրիայում մարտնչում են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ: Այդ մասին հայտնել է Պենտագոնը:

Քրդական խմբավորումները, որոնք մտնում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքի մեջ, կստանան զենք և զինամթերք, որպեսզի օգնեն Ռաքայից դուրս մղելու ԻՊ-ի զինյալներին, որոնք երկուսուկես տարուց ավելի է, ինչ իրենց ձեռքում են պահում քաղաքը: Ինչպես նշել է BBC-ն, մատակարարումներն սկսելու ստույգ ժամկետն առայժմ հայտնի չէ:

«Մենք շատ լավ գիտակցում ենք կոալիցիայի գծով մեր գործըկերոջ՝ Թուրքիայի անհանգստությունն անվտանգության առումով: Մենք ցանկանում ենք Թուրքիայի բնակիչներին և կառավարությանը հավաստիացնել, որ ԱՄՆ-ը լի է վճռականությամբ կանխելու լրացուցիչ սպառնալիքները և պաշտպանելու ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցին»,- հայտարարել են Միացյալ Նահանգների զինվորական գերատեսչությունում:

Ներկայում քրդական ուժերն ԻՊ-ի դեմ կռիվ են մղում Ռաքայից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թաբքա քաղաքի նկատմամբ վերահսկողության համար:

 



Նման նյութեր